jkjhkjhkj

24-02-2026 10:06 260

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման վերաբերյալ: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է առկա կառուցակարգերին, միջազգային հանձնառություններին, մանրամասներ ներկայացրել ուսումնասիրված միջազգային փորձի և առաջարկվող գործողությունների վերաբերյալ: Մասնավորապես՝ առաջարկվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման և ԵՄ դիրեկտիվի պահանջների համապատասխանության շրջանակում ստեղծել ակտիվների վերականգնման գրասենյակ, ապահովել հանրային հաշվետվողականություն, ստեղծել արգելադրված և բռնագրավված գույքի ռեեստր և այլն:

Բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման մեխանիզմների մշակման շուրջ ծավալվել է քննարկում, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել դիտարկումներով և առաջարկություններով:

Վարչապետն ընդգծել է բռնագանձված ակտիվների նպատակային կառավարման կարևորությունը և հանձնարարել աշխատանքներ իրականացնել դրա իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի ամրապնդման ուղղությամբ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր