🇦🇲 Թոշակներն ապրիլի 1-ից կբարձրանան 10,000 դրամով, ու թոշակի գումարն անկանխիկ ծախսելիս թոշակառուները կշարունակեն ստանալ 20% քեշբեք` ամսական առավելագույնը 10,000 դրամի չափով։ Այսինքն, եթե ձեր թոշակը նախկինում 40,000 դրամ էր ու 8000 դրամ քեշբեք էիք ստանում, այժմ այն կդառնա 50,000 դրամ, իսկ քեշբեքի գումարը կարող եք «հասցնել»10,000 դրամի։ Նույնքան բարձրանալու են նաև հաշմանդամության նպաստները: Այս քայլով կառավարությունը խրախուսում ու մոտիվացնում է, որ թոշակառուներն իրենց թոշակը միայն անկանխիկ ծախսեն, քանի որ դա իր հերթին ստիպում է տնտեսվարողներին դուրս գալ ստվերից ու, հետևաբար, վճարել ավելի շատ հարկեր…
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



