jkjhkjhkj

09-02-2026 09:59 575

Կրիպտոարժույթների շուկան վերջին օրերին զգալի անկում է արձանագրել․ բիթքոինի գինը նվազել է մինչև 67 հազար դոլար՝ իր հետևից քաշելով ամբողջ շուկան։

 Բիթքոինի արժեքի անկումը ազդել է գրեթե բոլոր խոշոր և միջին կրիպտոարժույթների վրա։ Շուկայի բացասական դինամիկայի ֆոնին ներդրողները բախվել են զգալի կորուստների, իսկ վաճառքների ծավալները կտրուկ աճել են։

 Արդյունքում կրիպտոարժույթների ամբողջական կապիտալիզացիան նվազել է մինչև 2,4 տրիլիոն դոլար։ Սա շուկայի համար ամենացածր ցուցանիշն է 2024 թվականի նոյեմբերից ի վեր և վկայում է ներդրումային տրամադրությունների թուլացման մասին։

 Մասնագետները շուկայի անկումը կապում են ինչպես գլոբալ ֆինանսական անորոշության, այնպես էլ ներդրողների կողմից շահույթի ֆիքսման և ռիսկերի նվազեցման քաղաքականության հետ

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր