jkjhkjhkj

18-07-2023 12:49 662

Եվրոպական խորհրդարանը հուլիսի 13-ին բանաձև է ընդունել, որում առաջարկություններ է ներկայացրել թափանցիկության, ամբողջականության, հաշվետվողականության և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ Եվրախորհրդարանի կանոնների բարեփոխման վերաբերյալ։ Բանաձևում առանձին կետով անդրադարձ է արվում Ադրբեջանին։

Բանաձևի՝ տարբեր երկրների և երկրների կողմից իրականացված խախտումների թվարկման հատվածում նշված է, որ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների նկատմամբ իրականացրել է ազդեցության լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ կոռուպցիայի խորը կասկած պարունակող։

Բացի այդ, Խորհրդարանը Ադրբեջանին մեղադրում է ընտրությունների հետ տարվող հետաքննության կանխման և մարդու իրավունքների խախտումների փաստերը կոծկելու մեջ։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր