jkjhkjhkj

28-07-2023 12:44 808

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը վաղը հրաժարականի դիմում կներկայացնի։

Թովմասյանն այսօր հայտարարել է, որ իր անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն է վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, «բայց միշտ հավատարիմ կմնա 1991 թվականին ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին»:

«Մինչև վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդին: Աստված պահապան Հայաստան աշխարհին», - հայտարարել է Թովմասյանը:

Արթուր Թովմասյանը Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի մայիսի 21-ից, իսկ խորհրդարանական գործունեությունն առհասարակ սկսել էր 1995-ից։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր