jkjhkjhkj

01-08-2023 10:23 735

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բանակցություններ է վարում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ` փոխզիջման հասնելուն նպաստելու համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:

«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն
բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին: Շարունակում ենք հավատալ, որ խաղաղության պայմանագիրը հասանելիության տիրույթում է»,- ասել է նա` նշելով, որ պետքարտուղար Բլինքենը նախկինի պես բանակցում է թե Հայաստանի, թե Ադրբեջանի ղեկավարների հետ` օգնելու համար գալ փոխզիջումների` խաղաղության հասնելու համար:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր