jkjhkjhkj

07-08-2023 11:38 660

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օգոստոսին նախատեսված բանակցությունների հիմնական թեմաներից մեկ կլինի սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերսկսումը: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը։

Նշվում է, որ Անկարան ակնկալում է համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերում, քանի որ հակառակ դեպքում հացահատիկի համաշխարհային գները կշարունակեն աճել։

Ըստ աղբյուրի՝ քննարկման առարկա կարող են դառնալ նաև տնտեսական հարաբերությունները, ազգային արժույթներով առևտուրը և զբոսաշրջությունը։

Թուրքական իշխանամետ լրատվամիջոցների տվյալով էլ՝ Պուտինն ու Էրդողանը կքննարկեն նաև Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, իրավիճակը Սիրիայում։

Նշվում է, որ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա սպասվում է օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր