jkjhkjhkj

10-02-2026 12:58 370

«Սամվել Կարապետյանի եղբորորդին ժամանակ առ ժամանակ խոսում է Շիրակի մարզում աղքատության մակարդակից, հետաքրքիր է այդ մարզում բնակվող մարդկանց աչքերին ինչպե՞ս է նայում, երբ իրենց կառավարման օրոք ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում 14.167 կՎտ/ժ էլեկտրաէներգիա են հավելագրել:
Իսկ իրենց հայրենի Լոռու մարզի բնակիչներին ի՞նչ պատասխան է տալու «Դեբեդ» մասնաճյուղում արձանագրված 29.701 կՎտ/ժ-ի հավելագրումների համար:
Արաքս, Գեղամա, Մասիս, այստեղ ևս հավելագրումներ են արվել: Շուրջ 1000 սպառողների իրավունքներ են խախտվել:
«Դեբեդ» և «Գեղամա» մասնաճյուղերում բազմաթիվ աշխատողներն իրենց լիազորությունները կատարելու փոխարեն մասնաճյուղերի ղեկավարների հանձնարարությամբ աշխատանքներ են իրականացրել մասնաճյուղի տարածքում գործունեություն ծավալած այլ կազմակերպությունների համար:
ՀԷՑ-ին պատկանող տեխնիկան ծառայեցվել է այդ կազմակերպությունների կարիքների համար, որի հետևանքով 13.5 մլն դրամ է վճարվել այդ տեխնիկայի վերանորոգման և սպասարկման համար:
Այսինքն այս մարդիկ հանրային ռազմավարական նշանակության օբյեկտի աշխատակիցներին և սարքավորումները ծառայեցրել են ՀԷՑ-ի լիցենզիայի գործունեության հետ չառնչվող կարիքներին:
Այ սա է այդ մարդկանց ձևը»։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյան

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր