jkjhkjhkj

07-11-2018 17:07 1663

crypto

 

Ռուսաստանի Կենտրոնական բանկի համաձայնության և կրիպտոշուկաների կարգավորման մասին օրենքի ընդունման դեպքում կարող է ստեղծվել կրիպտոռուբլի: Պետական Դումայի ֆինանսական շուկայի կոմիտեի նախագահ Անատոլի Աքսակովի խոսքով՝ այն կարող է դառնալ ներկայիս ֆիաթ ռուբլու այլընտրանքը:

Ըստ նրա՝ դա նաև կարող է հանգեցնել ՌԴ տնտեսությունում բլոկչեյնի դերի հանդեպ հետաքրքրության մեծացմանը: Կրիպտոռուբլին պետք է կարգավորի ԿԲ-ն, որն էլ, ըստ Աքսակովի՝ պետք է նախաձեռնի դրա ստեղծումը:

Նա նաև հավելել է, որ կրիպտոռուբլին նույն ռուբլին է, սակայն կոդավորված տեսքով, որը թույլ կտա վերահսկել բլոկչեյնի մասնակիցների միջև դրամական շրջանառությունները:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր