jkjhkjhkj

19-09-2023 18:13 432

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի կողմից ցեղասպանության վտանգն այժմ ավելի մեծ է, քան երբևէ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրառում է կատարել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ան-Լորենս Պետելը։

«Ահազանգ․ ինչպես և շաբաթներ շարունակ վախենում էինք, Ադրբեջանն առավոտից ռմբակոծում է Ստեփանակերտը և Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքներ։ 9-ամսյա շրջափակումից հետո, որը սովի է մատնել բնակչությանը, Արցախում Ալիևի կողմից ցեղասպանության իրագործման վախն ավելի մեծ է, քան երբևէ», - գրել է պատգամավորը X սոցցանցի իր էջում։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր