jkjhkjhkj

05-11-2024 13:38 414

Ամերիկյան Boeing ավիաշինական ընկերության ղեկավարությանը հաջողվել է աշխատակիցների հետ նոր համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել, ինչի արդյունքում գործադուլը կդադարեցվի: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Արհմիության անդամների 59 տոկոսը կողմ է քվեարկել աշխատավարձը կարգավորող նոր համաձայնագրին: Չորս տարվա ընթացքում աշխատավարձը կաճի 38 տոկոսով՝ չնայած ի սկզբանե գործադուլ անող աշխատակիցները պահանջում էին աշխատավարձերի բարձրացում 40 տոկոսով:

Ընկերության ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել աշխատողներին։

Boeing-ի գործարանում արտադրությունը դադարեցվել էր սեպտեմբերի 13-ից: Reuters-ի աղբյուրները կարծում են, որ կորպորացիային մի քանի շաբաթ կպահանջվի ինքնաթիռների արտադրությունը կարգավորելու համար, սկզբում ընկերություն ամսական կարտադրի 10-ից պակաս օդանավ՝ 38-ի փոխարեն, ինչպես նախատեսված էր գործադուլից առաջ:

Փորձագետների գնահատականներով՝ բողոքի այս ակցիան Boeing-ին արժեցել է օրական մոտ 100 մլն դոլար՝ կորցրած շահույթի տեսքով:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր