jkjhkjhkj

18-12-2024 10:31 476

Ամերիկյան ներկայիս վարչակազմը՝ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, մտադիր է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխանությունների դեմ մինչ իր լիազորությունների ժամկետի ավարտը։ Այս մասին օտարերկրյա լրագրողների համար ճեպազրույցում հաստատել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Դուք տեսաք, թե ինչպես ենք մենք խստացրել մեր արձագանքը, և մենք կշարունակենք խստացնել այն՝ ներառյալ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելը»,-ասել է նա՝ մեկնաբանելով իրավիճակը Վրաստանում։

Վրաստանում ընդդիմությունը և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չեն ճանաչել հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունների արդյունքները։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր