jkjhkjhkj

23-12-2024 10:51 519

«Ես դեռ ողջ եմ». Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը կատակել է իր առողջական վիճակի մասին, երբ նրան հարցրել են, թե ինչպես է իրեն զգում:

Թագավորը և նրա կինը՝ Կամիլան, այցելել են Ուոլթամսթոու՝ շնորհակալություն հայտնելու տեղացիներին՝ ամառային անկարգություններից հետո ցուցաբերած աջակցության համար։ Նրանք մասնակցել են ընդունելությանը և զրուցել հավաքվածների հետ, գրում է Sky News-ը։

Իր այցի ընթացքում Կամիլան խաղալիքներ է նվիրաբերել փախստական ​​երեխաներին և ներդրում է կատարել սննդի բանկի համար:

Բուքինգհեմյան պալատի աղբյուրը հրատարակությանը հայտնել է, որ թագավորի քաղցկեղի բուժումը լավ է ընթանում և կշարունակվի հաջորդ տարի, իսկ ինքը՝ Չարլզը, ակտիվ գրաֆիկ է պահպանում։

 

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր