jkjhkjhkj

12-02-2025 10:25 604

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է փակել երկրի մի քանի հյուպատոսություններ ամբողջ աշխարհում՝ Պետդեպարտամենտի ծախսերը կրճատելու համար։ Այս մասին երեքշաբթի հայտնել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Խոսքը Խաղաղօվկիանոսյան կղզիներում, Կանադայում ու Մեքսիկայում, ինչպես նաև Եվրոպայում, մասնավորապես՝ Գերմանիայում և Ֆրանսիայում հյուպատոսությունների մասին է։ NBC-ն նշում է, որ Թրամփն արդեն ծանոթացել է այս նախաձեռնությանը, սակայն դրա իրականացման ժամկետների մասին որոշում դեռ չի կայացվել։

Պետքարտուղարությունն, իր հերթին, հյուպատոսություններից տեղեկատվություն է խնդրել իրենց գործունեության մասին։

Հունվարի 20-ին՝ Թրամփի երդմնակալությունից անմիջապես հետո, միլիարդատեր Իլոն Մասկի Կառավարության արդյունավետության գրասենյակը (DOGE) սկսեց ԱՄՆ բյուջեի ծախսերի մասշտաբային աուդիտը։ Ընդհանուր առմամբ, գործարարն ակնկալում է կրճատել պետական ​​ծախսերը 2 տրիլիոն դոլարով։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր