ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մարտի 12-ից Կանադայից ԱՄՆ պողպատի և ալյումինի մատակարարումների մաքսատուրքերը մինչև 50% բարձրացնելու իր որոշումից։ Այդ մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Սպիտակ տան խոսնակ Քուշ Դեսաին։
«Այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը սպառնաց օգտագործել իր գործադիր լիազորությունները Կանադայի վրա հսկայական 50 տոկոս մաքսատուրք սահմանելու համար, Օնտարիոյի նահանգապետ Դագ Ֆորդը առևտրի նախարար Հովարդ Լութնիկին ասաց, որ ինքը 25 տոկոս մաքսատուրք չի սահմանի Միացյալ Նահանգներ էլեկտրաէներգիայի արտահանման համար:
Նախագահ Թրամփը ևս մեկ անգամ գործի է դրել ամերիկյան տնտեսության լծակները, որը լավագույնն ու ամենամեծն է աշխարհում, հաղթանակ տանելու ամերիկացի ժողովրդի համար: Նրա նախկին հրամանների համաձայն՝ պողպատի և ալյումինի 25 տոկոս մաքսատուրքերը, առանց որևէ բացառության կամ մեղմացման, ուժի մեջ կմտնեն Կանադայի և մեր մյուս առևտրային գործընկերների համար մարտի 12-ի կեսգիշերին»,-ասել է Դեսաին:
Մարտի 11-ին Ֆորդն ասել է, որ Լուտնիկի հետ խոսելուց հետո որոշել է կասեցնել Միչիգան, Նյու Յորք և Մինեսոտա էլեկտրաէներգիայի արտահանման 25% սակագինը, որի մասին նա հայտարարել էր մարտի 10-ին։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



