jkjhkjhkj

16-02-2026 10:45 336

Իսրայելը պահանջում է ոչ միայն դադարեցնել Իրանի ուրանի հարստացման գործընթացը, այլև զրկել Թեհրանին նման գործունեություն ծավալելու ցանկացած հնարավորությունից։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում առաջատար ամերիկյան հրեական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ փետրվարի 11-ին կայացած բանակցությունների արդյունքների մասին՝ նա կրկին կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի հեռանկարները։

«Ես չեմ թաքցնի ձեզանից, որ ես կասկածամտություն եմ հայտնել Իրանի հետ ցանկացած համաձայնագրի վերաբերյալ։ Սակայն ես ասացի, որ եթե համաձայնագիր կնքվի, այն պետք է պարունակի մի քանի կետեր, որոնք մենք կարևոր ենք համարում ոչ միայն Իսրայելի, այլև Միացյալ Նահանգների, տարածաշրջանի և աշխարհի անվտանգության համար։ Նախ, բոլոր հարստացված նյութերը պետք է դուրս բերվեն Իրանից։

Երկրորդ, չպետք է լինի հարստացման գործունեություն. ոչ թե հարստացման գործընթացի դադարեցում, այլ հարստացման հնարավորություն տվող սարքավորումների և ենթակառուցվածքների ապամոնտաժում։ Եվ երրորդ, պետք է լուծվի նաև բալիստիկ հրթիռների հարցը», – հայտարարել է Նեթանյահուն ըստ վարչապետի գրասենյակի կողմից տարածված հայտարարությունների։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր