ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը հիմնադրվել է 1996 թ.-ին, ներկայումս հանդիսանում է ՀՀ բանկային համակարգի խոշորագույն բանկերից: ՀՀ Կենտրոնական Բանկի թիվ 70 լիցենզիա` տրված 29.03.1996 թ.:
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն տրամադրում է բազմատեսակ ունիվերսալ բանկային ծառայություններ` բանկային հաշիվների բացում եւ սպասարկում, դրամական միջոցների փոխանցում, արտարժույթի փոխանակում, բանկային երաշխիքների, փաստաթղթային ակրեդիտիվների, առեւտրային, գյուղատնտեսական, լոմբարդային, ուսման, սպառողական, հիփոթեքային (գնման, վերանորոգման), ապառիկ, ապառիկ տեղում, ջեռուցման վարկերի տրամադրում:
Բանկն իրականացնում է միջազգային VISA, MasterCard, American Express եւ տեղական ArCa պլաստիկ քարտերի թողարկում եւ սպասարկում, կոմունալ վճարումների ընդունում, հաշիվների կառավարում՝ ACBA ON-LINE համակարգի, ACBA Mobile բջջային հավելվածի եւ Phone Banking ծառայության միջոցով, ինչպես նաեւ ռեեստրի վարում եւ արժեթղթերի պահառություն:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը հանդիսանում է SWIFT վճարահաշվարկային համակարգի, միջազգային VISA քարտային վճարային համակարգի լիիրավ եւ տեղական ArCa քարտային վճարային համակարգի հիմնադիր անդամ, ինչպես նաեւ American Express քարտերով վճարումներ իրականացնող բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում:
Բանկը ստացել է Լիիրավ անդամակցության (Principal Membership Licence) եւ Առեւտրի ու սպասարկման կետերի ներգրավման (Merchant Acquiring) արտոնագրեր VISA International Service ասոցիացիայից:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը հանդիսանում է Գյուղատնտեսական Բանկերի Միջազգային Կոնֆեդերացիայի (CICA), Հայաստանի Բանկերի Միության անդամ:
Բանկն ունի 57 մասնաճյուղ (ներառյալ Բանկի Կենտրոնական գրասենյակը), որոնցից 16-ը՝ Երեւանում, մնացածը` Հայաստանի 10 մարզերում, ինչպես նաեւ ավելի քան 200 բանկոմատ Հայաստանի ամբողջ տարածքում:
Բանկի աշխատակիցների թիվը 30.04.2016թ. դրությամբ` 1253 մարդ:
2016 թ. մարտի 31 դրությամբ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 57,497,606 հազ. դրամ, ակտիվները՝ 279,239,246 հազ. դրամ, պարտավորությունները՝ 221,741,640 հազ. դրամ:


