27-04-2019 23:34
1640
Սաուդյան Արաբիայի խոշոր բանկը Ripple-ի հիման վրա գործարկել է ակնթարթային վճարումների ծառայություն
Սաուդյան Արաբիայի խոշորագույն բանկերից մեկը` Saudi British Bank-ը (SABB), գործարկել է միջսահմանային ակնթարթային վճարումների ծառայություն՝ Ripple տեխնոլոգիայի հիման վրա:
Սաուդյան Արաբիայի խոշորագույն բանկերից մեկը` Saudi British Bank-ը (SABB), գործարկել է միջսահմանային ակնթարթային վճարումների ծառայություն՝ Ripple տեխնոլոգիայի հիման վրա:
Բանկի հայտարարության համաձայն՝ Ripple բլոկչեյն-տեխնոլոգիաների ներդրումը հանդիսանում է բիզնեսի թվայնացման ավելի գլոբալ ծրագրի մաս: Բացի այդ՝ SABB- ը մտադիր է ընդլայնել իր հաճախորդների հնարավորությունները:
Գործադիր տնօրենի տեղակալ Մաջեդ Նաժմը հայտարարել է այն մասին, որ նոր գործառույթը թույլ կտա ավելի արագ և թափանցիկ վճարումներ իրականացնել տարբեր երկրների միջև: Իսկզբանե միակ աջակցվող արժույթը կլինի ռուփին, բայց մոտ ապագայում բանկը մտադիր է աջակցել այլ երկրների արժույթները:
«Այս քայլը մեր հաճախորդների համար լավագույն բանկային ծառայությունների մատուցման ծրագրի մի մասն է՝ օգտագործելով ներկայումս առկա վերջին տեխնոլոգիաների և գլոբալ բանկային պորդուկտները, նաև ստեղծելով միջոցներ և պայմաններ մեր հաճախորդների ժամանակ և ուժերը խնայելու համար»,-ասել է Նաժմը:
Saudi British Bank-ը դարձել է Սաուդյան Արաբիայում առաջին բանկերից մեկը, որը միացել է Ripple ցանցին 2018 թվականին: Պիլոտային փորձարկումներից հետո տեխնոլոգիան ակտիվացվել է 2018 թվականի վերջին:
Ամենայն հավանականությամբ՝ Ripple-ի լուծումը իսկապես գերազանցում է ժամանակակից բանկային տեխնոլոգիաները: Չնայած XRP- ի հասցեին կրիպտոարժութային համայնքի քննադատություններին՝ ընկերությունն ի վիճակի է ոչ միայն շահագրգռել խոշոր ֆինանսական հաստատություններին, այլև ապացուցել է իր գերազանցությունը գործնականում: Ամենայն հավանականությամբ, առաջիկա ամիսներին ավելի շատ բանկեր կմիանան նախագծին, այնուհետև բլոկչեյնը կսկսի զանգվածաբար գրավել բանկային հատվածը:
The material is copyrighted and protected by law



