Ամերիաբանկն առաջարկում է լիզինգի ֆինանսավորման շահավետ պայմաններ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին՝ արևային էլեկտրակայանների և ջրատաքացման համակարգերի ձեռքբերման համար:
Լիզինգի ժամկետը նախատեսված է 3-7 տարի՝ տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամով` 13.5 % է կազմում, ԱՄՆ դոլարով՝ 10 %: Փաստացի տոկոսադրույքը կազմում է 7.5 % (ՀՀ դրամով), ԱՄՆ դոլարով ` 5.5 % : Լիզինգի կանխավճարը սկսվում է 15 % -ից:
Արեւային լիզինգից օգտվողներին տրվում են հետևյալ առավելությունները.
- Ֆինանսավորում առանց գրավի
- Լիզինգի մայր գումարի 20%-ի փոխանցում լիզինգառուի հաշվին և ստացված միջոցների ազատ տնօրինում (Տվյալ առաջարկի շրջանակում ֆինանսավորումն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD)`Հայաստանում կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի շրջանակում (GEFF in Armenia):
Լիզինգի պայմանների մյուս մանրամասները ստորև՝
|
Լիզինգի առարկա |
|
|
Լիզինգի առարկային ներկայացվող պահանջներ |
Արևային էլեկտրակայանի հզորությունը չի կարող գերազանցել 500 ԿՎտ-ը |
|
Լիզինգառուին ներկայացվող պահանջներ |
Իրավաբանական անձ կամ անհատ ձեռներեց |
|
Լիզինգի կանխավճար |
Սկսած 15 % -ից |
|
Լիզինգի տարեկան տոկոսադրույք |
ՀՀ դրամ` 13.5 % ԱՄՆ դոլար` 10 % |
|
Լիզինգի մայր գումարից փոխանցում լիզինգառուի հաշվին |
20 % |
|
Փաստացի տոկոսադրույք հաճախորդի համար |
7.5 % ՀՀ դրամ |
|
Լիզինգի ժամկետ |
3 - 7 տարի |
|
Լիզինգի տրամադրման միջնորդավճար |
1 % միանվագ |
|
Մայր գումարից վճարում՝ ժամանակացույցով սահմանված ժամկետից շուտ |
Վաղաժամկետ մարված մայր գումարի նկատմամբ հաշվարկվում է միանվագ 5% վճարում, եթե վաղաժամկետ մարումը կատարվում է լիզինգի տրամադրումից հետո՝ առաջին 3 տարիների ընթացքում (սույն պայմանը չի վերաբերվում 20%-ի փոխանցմանը) |
|
Լիզինգի մայր գումարի՝ ժամկետից շուտ ամբողջական մարում |
Լիզինգի մայր գումարն առաջին 3 տարվա ընթացքում ամբողջությամբ մարելու դեպքում լիզինգառուն պարտավոր է վճարել նաև լիզինգի մարման ժամանակացույցով առաջին 3 տարվա համար սահմանված տոկոսագումարները (չվճարված մասով) |
|
Ապահովագրություն |
Գույքի պարտադիր տարեկան ապահովագրություն |
Материал защищен авторским правом и охраняется законом



