jkjhkjhkj

07-06-2023 15:52 1335

Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մշտական խորհրդի արտահերթ նիստում:

Բայրամովն ասել է, թե Ադրբեջանը ակտիվորեն աշխատում է Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու համար։

Նրա խոսքով՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում և Քիշնևում կայացած բանակցությունները «հնարավորություն են տվել ավելի լավ հասկանալ կողմերի դիրքորոշումները»։

 

Բաքուն սպասում է, որ Երևանը քաղաքական կամք դրսևորի՝ լուծելու տարաձայնությունները երեք ուղղություններով, որոնք ձևավորում են խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ քննարկումների օրակարգը, ասել է նա:

Материал защищен авторским правом и охраняется законом

Наиболее читаемые публикации